Ladynews.am-ը գրում է.

Արցունքն ինքնին շատ հետաքրքիր երևույթ է: Այն նախ և առաջ հոգեկան տխուր և հուզումնառատ ներաշխարհի ինքնաարտահայտման վերջին փուլն է, բայց նաև հետաքրքիր ֆիզիոլոգիական դրսևորում:

Ֆիզիոլոգիական տեսանկյունից գոյություն ունեն 3 տեսակի արցունքներ: Առաջիններն անընդհատ անջատվում են մեր աչքերից շատ փոքր քանակով: Դրանք պաշտպանում են աչքերը փոշուց և բակտերիաներից: Երկրորդ տեսակի արցունքները տեսնելու համար բավական է սոխ կտրատել: Ցանկացած առողջ մարդու մոտ սոխ կտրատելուց առանձնանում են ռեֆլեկտորային արցունքներ: Երրորդ տեսակի արցունքները բոլորին քաջ ծանոթ զգացմունքային արցունքներն են: Հետաքրքիրն այն է, որ այդ երեք տեսակներն իրարից խիստ տարբերվում են քիմիական բաղադրությամբ, իսկ զգացմունքային արցունքները կարելի է տարբերել նույնիսկ հոտով: Միայն մարդուն հատուկ արցունքի այս տեսակը թույլ է տալիս թեթևանալ հոգեկան բարդ իրավիճակներում հանդիսանալով սթրեսաթափ անող յուրատեսակ միջոց:
Ըստ հոգեբանների՝ սիրո ու դրա հետ եկած ողջ զգացմունքային փաթեթի պատճառով աշխարհում լաց է լինում կանանց 41%-ը, իսկ տղամարդկանց՝ 22%-ը: Վերջիններս հիմնականում չեն խոստովանում դրա մասին, քանի որ հասարակության մեջ ընդունված է, թե տղամարդիկ չեն արտասվում կամ չպետք է արտասվեն: Չարտասվելու և չթեթևանալու պատճառով էլ տղամարդկանց շատ ավելի հաճախ են հետապնդում սիրտ-անոթային հիվանդությունները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել