Գիտնականները հայտնաբերել են` ինչպես հաղթահարել խռռոցըDoctors.am-ը գրում է.

Ձեր ամուսնու` կայծակ հիշեցնող խռռոցը խանգարո՞ւմ է քնել: Ձեր տանջանքներին շուտով վերջ կտրվի, քանզի գիտնականները պարզել են, որ այս փորձությունը հնարավոր է հաղթահարել երգելու միջոցով: 
Հետազոտողներն ուսումնասիրել են վաթսուն հոգուց բաղկացած հիվանդների երկու խումբ կամավորների: Առաջին խմբի հիվանդները տառապում էին հասարակ խռռոցից, իսկ երկրորդ խմբի հիվանդներն ունեին  ախտորոշված քնի օբստրուկտիվ ապնոէ: Ապնոէն այնպիսի հիվանդություն է, որի բնորոշող երևույթներից մեկը՝ խռռոցը, սառցաբեկորի գագաթն է միայն, խռռոցից ներքև թաքնված են ավելի լուրջ խնդիրներ` քնի ժամանակ շնչառության ժամանակավոր կանգ, թոքային հիպերտոնիա, սրտային անբավարարություն և այլն: 
Երեք ամիս շարունակ փորձարկվողների կեսը կատարում էր հատուկ վոկալային վարժություններ, իսկ մյուս կեսը հանդես էր գալիս որպես վերահսկվող խումբ (այլ կերպ ասած՝ ոչինչ չէր անում): Փորձի ավարտին հաստատվեց այն փաստը, որ թերապևտիկ երգով զբաղվող մարդկանց մոտ նկատվում էր զգալի առաջընթաց` նրանք ավելի հազվադեպ էին խռռացնում, և, բացի այդ, նրանց քնի որակը բարելավել էր: Մյուս խմբում, իհարկե, որևէ փոփոխություն չէր գրանցվել:
Հետազոտողները համարում են, որ վոկալային վարժություններն ամրացնում են փափուկ քիմքի և ըմպանի մկանները, որոնց թուլությունն է ընկած սովորական խռռոցի և օբստրուկտիվ ապնոէի հիմքում: Գիտնականները հույս են հայտնում, որ իրենց հայտնագործությունը կբարելավի միլիոավոր մարդկանց կյանքի որակը ամբողջ աշխարհով մեկ, թեև այս ԼՕՌ խնդրի վերջնական վերացման համար նշանակալիորեն ավելի շատ ջանքեր կպահանջվեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել