Չնայած առավոտյան անձրև տեղաց՝ եղանակը նորից արևային է; Բնության
տերը Աստվածն է, ինքն է որոշում, մի կողմից ստեղծում է, մյուս կողմից ավերում;
Ինչ հիմքի վրա կարող եմ կառուցել մարդկային հավատքս,երբ սիրտս ավերված է; Մի անելանելի հույս է եռում ներսումս, --Լավ կլինի հետո--իմաստը ծալքերից դուրս է գալիս, պտտվում է, պտտվում, ու նորից միանում կորստի ծալքերին;
ՈՒմ՜ ձեռքին է արդյոք կորուստսը գտնելու բանալին՝ չգիտեմ...ինչ որ մեկը խլեց տարավ...այնպես շղթայակապ է արված, որ այլևս բացել անհնարին է, մտածում եմ ես...
Շատերը բանալին գտածի նման են ապրում, հույս տածելով, որ վերջիվերջո հարություն են առնելու համբարձվելով երկինք միասնացած հոգիներին մեռելների...
Երանի թէ իրական լիներ այդ դրախտը, հարություն են առնելու մահացած եվ երկրի վրա նորից ծնվող մեղքի համը ճաշակած մարդիկ, ու ձուլվելու են տիրոջն ու որդուն՝ որը իր մարմինը արյունով լվաց մարդկանց բարբարոսություններից փրկելու համար...
Ահա, այդպես են պատմում, քարոզում միմյանց, ճշմարտության աչքերը բացելու,
որպեսզի կյանքը իմաստ ստանա, ապրելն էլ՝ արժեք; Բայց այս բոլորը իհարկե թանկ գնով; Ով կարող է ձեռք բերել, եթե այն ձեռք բերովի չէ, ով կարող է ստանալ
նրա համն ու հոտը, եթե այն նյութ չէ, չի արտադրվում, այլ երեվակայություն է միայն, որը գործում է ուղեղի բաղադրիչներով;
Գոյություն ունի՜ արդյոք հոգեվոր ստեղծիչ, երկնային արարիչ/;
Միլիարդավոր տարիներ դրա լուծումն են ուզում ստանալ, դեռ ոչ մեկը չի համարձակվել ժխտել եղածն ու չեղածը, լուծում չունեցող մի խնդիր է; Որտեղից է սկիզբ առել և ուր է տանում...
Ազգերի մոտ հավատքը տարբեր է, հազարավոր ամյակներ ի վեր կառուցվել են հոգեվոր տաճարներ, կիսաավերակ մնացած, նորից վերակառուցում էն, նրանց առաջ ծնկի են իջնում մարդիկ, ապաշխարհում են, աղոթում որ փրկվեն, լվանան
իրենց մեղքերը, մեղանչելով փառք են տալիս տիրոջն ու որդուն; Եվ այդ յուրաքանչյուր մի ազգը դարավոր պատմություն ներ ունի, պատերազմել է և հաղթել, հաղթել է ու արյուն թափել... Ազգը ազգի դեմ ինչ է կիսում; Պայքարում է
հողային տարածքների կարևորության համար;
Միասնության փոխարեն այսօր թալանում են՝ վաղը ապաշխարհում, ամեն մեկը
իր ազգի համար;
Ականջներումս դեռ հնչում է/Պրոլիետարներ բոլոր երկրների՝ միացեք/կոչը...
Տխուր պատմություն է կյանք ասվածը;
_Ապրիր մյուսների պես, սովորեցնում են մեծերը; Մարդկային տարբեր խավեր կան, հարուստ, աղքատ, բարի, շողոքորդ, ազնիվ, ագահ, կան արվեստագետներ
բնությանը ծառայող, կան կեղծ բաղտագուշակներ՝ սատանային ծառայող; Այս է մարդկային դատողության ծավալը, դե արի ու ապրիր ուրիշների պես; ՈՒմ նմանվել՜, մեկի վարքը մյուսին հակասում է, մեկի բարքը մյուսին անտեսում է, շաղախվում էն, իրար խմորվում...չես հասցնում հասկանալ, թե ում՜ ծառայությունն է, Աստծո՜ թէ սատանայի...
Ոչ, այդպես շարունակել չի չի լինի, հողն էլ չի դիմանում արդեն, ծաղկի խնկից մոխիր է ծխում, խոտերին ցողերի տեղ արյան կաթիլներ են շաղվում; Չէ, էլ չի դիմանում հողը...Դե արի ու ապրիր գոյատեվելու համար;
Ամենուրեք կեղծիք է ու քծնանք; Չես ուզում նմանվել չի լինում, ուզում ես անտեսել արդեն իսկ նմանվում ես; Իմաստությունը կորցրել է ուժը, հույսը սատար չի կանգնում հոգսին;
Այնքան անբնական է ամեն ինչ դարձել և այնքան անիմաստ...
Հրեն, դրսում էլ եղանակը նորից փոխվեց, անձրև է թափվում, թող գա ու լվանա սրտներիս փոշին, կեղծիքն ու չարիքը թող զատի մեզնից...