Մահ, հիվանդություններ և էլ ինչ ասես որ չի տեսել մարդկությունը պատերազմների հետևանքով: Սակայն պատերազմը նաև տվել է քաջարի մարտիկներ: Իրենց սխրագործություններով աչքի ընկախ այդ մարտիկներից տասին մենք անդրադարձել ենք այս հոդվածում:
10 Ուորեն Քրեսի

Ուորենը` 761-րդ տանկային գումարտակի հրամանատարը, 1944 թ. նոյեմբերի 10-ին կատարած գործողությունների համար ստացավ «761-ի Ամենավտանգավոր Մարդը» մականունը: Այն բանից հետո, ինչ նրա տանկը ջախջախվեց գերմանացի զինվորների կողմից, նա պաշարեց գնդացիրներով սպառազինված մեքենան` այնտեղից դուրս հանելով այն գերմանացի զինվորներին, ովքեր տապալել էին իր տանկը: Երբ նրա մյուս տանկը լռվեց ցեխի մեջ, նա մի կերպ դուրս ելավ տանկից, մինչ նրա ուղղությամբ տեղում էին գնդացիրների և հրետանու կրակոցները: Երբ հետևազորը հարձակվեց Ուորենի վրա, նա հետ գնաց իր գնդացիրի մոտ և կասեցրեց հակառակորդի առաջընթացը: Ի վերջո հակառակորդը ստիպված էր նահանջել: Ուորենին նրա մարտական ընկերները բնութագրում են իբրև սուսուփուսև բարեհամբույր տղամարդ, ով մարտի դաշտում կարող էր անմիջապես կերպարանափոխվել կատաղի զինվորի: Իր մարտական սխրագործությունների համար նրան պարգևատրեցին Պատվո մեդալով:
9 Հյուսն Չարլզ

Լեյտենանտ Չարլզը ԱՄՆ-ի հետախույզ-օդաչուներից էր երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում: Նա հիմնականում իրականացնում էր հետախուզական առաքելություններ: Սակայն 1944 թ.-ին Դաշնակից ուժերի կողմից Լորյանի պաշարման ժամանակ Չարլզը որոշեց ավելի ակտիվ ռազմական գործունեություն ծավալել: Նա իր ինքնաթիռը սպառազինեց հրթիռարձակման վեց սարքով: Չարլզն իր ինքնաթիռն անվանեց «Ռոզի Հրթիռաձիգ» և օգտագործեց այն մի շարք հարձակումների ժամանակ, որոնք նա միայնակ էր գլխավորում: Նրան հաջողվեց ջախջախել հակառակորդի վեց տանկ և մի քանի զրահապատ մեքենա:
8 Ջեյմս Հիլլ

Բրիտանական բանակի սպա Հիլլը 1-ին պարաշյուտային բրիգադի հրամանատարն էր: Մինչ նրա բրիգադը փորձում էր գրավել Գյու Հիլլը իտալացիներից, նա մի խենթ սխրագործություն կատարեց 1942 թ.-ի նոյեմբերի 22-ին: Գուցե թվա, թե ոչ այնքան հաջողակ իտալացիների դեմ կռվելն առանձնապես դժվար չէր: Իրականում Հիլլի համար բավականին բարդ էր ինքնուրույն գրավել երեք իտալական տանկեր, սակայն նա ոչ մի բարդության առաջ կանգ չառավ: Նրա գումարտակը հասավ գերմանացիների ու իտալացիների դիրքերից մեկին, որտեղ հաստատվել էին 300 իտալացի զինվորներ և երեք թեթև տանկեր: Հիլլը ծրագրել էր հակառակորդին ստիպել նահանջել դեպի ականապատ դաշտը, սակայն այս ծրագիրը խափանվեց, քանզի դաշտի ականապատման ժամանակ մի նռնակ պայթեց և բրիտանացի ռազմական ինժեներներից 25-ը մահացան: Այժմ իտալացիներն ու գերմանացիները կրակահերթ էին սկսել, իսկ իտալացիների տանկերն անսասան էին մնացել, ուստի Հիլլը պետք է արագ մի բան մտածեր կամ ռիսկի տակ դներ իր զինվորների կյանքը: Զինված միայն ատրճանակով` Հիլլը հարձակվեց տանկերի վրա: Նա խուսափեց կրակոցներից և կարողացավ երկու տանկերի անձնակազմին հնազանդեցնել իրեն`ատրճանակը խոթելով դիտակետի մեջ: Երբ նա արդեն պատրաստվում էր անցնել երրորդ տանկին, նա երեք հարված ստացավ, սակայն նրան հաջողվեց դուրս բերել երրորդ տանկի անձնակազմին: Ոգևորված իրենց հրամանատարի սխրագործություններից` Հիլլի զինվորները սկսեցին կատաղի մարտնչել: Նրանք հաղթանակ տարան և անհապաղ փոխադրեցին Հիլլին հիվանդանոց, որտեղ նա ապաքինվեց ստացած վնասվածքներից:
7 Իվան Պավլովիչ

Իվանին հաճախ նմանեցնում են Սթիվեն Սիգալի` «Պաշարման մեջ» կինոնկարում կերտած հերոսին: Նա ծառայում էր իբրև խոհարար Կարմիր Բանակի 91-րդ տանկային զորագնդում: 1941 թ.-ի օգոստոսին Իվանը ճաշ էր պատրաստում: Այդ ժամանակ նա նկատեց մի գերմանական տանկ:
Ձեռքն առնելով ատրճանակն ու կացինը` Իվանը սպասեց մինչև անձնակազմը դուրս կգար տանկից: Տանկց դուրս գալով` զինվորները տեսան, թե ինչպես է Խորհրդային բանակի ծառայողը կացինը ձեռքին կատաղած վազում նրանց ուղղությամբ, նրանք անմիջապես նորից տանկ նստեցին: Երբ տանկը սկսեց գնդացիրներից կրակել, Պավլովիչը մագլցեց տանկի վրա և իր կացնով ծռեց հրացանափողը: Հետո նա իր բրեզենտե գլխարկը գցեց դիտակետի վրա և բարձրաձայն կարգադրեց իրեն նռնակ փոխանցել: Նրա կողքին ոչ ոք էլ չկար, ումից նա կարող էր նռնակ վերցնել, սակայն նա դիտավորյալ այսպես վարվեց, որպեսզի տանկի միջի զինվորները կարծեին, թե ողջ Կարմիր Բանակը Պավլովիչի հետ միասին դուրս է եկել իրենց դեմ: Այս հնարքն աշխատեց և տանկի զինվորները նահանջեցին:
6 Լեո Մայոր

Լեո Մայորը կանադացի էր, ով պատերազմի տարիներին ծառայում էր իբրև զինվոր Շոդիեր զորագնդում: Նա ծնվել է 1921 թ.-ին, և մասնակցել է նաև Կորեայի պատերազմին: 1945 թ.-ի ապրիլի 13-ի գիշերը Լեոն կամավոր հիմունքներով մեկ այլ մարդու հետ ուղևորվեց Հոլանդիայի Զվոլե քաղաքը ազատագրելու: Կեսգիշերին, երբ նրանք արդեն հասնում էին քաղաքին, նրա զինակիցը զոհվեց գնդացիրների արձակած կրակոցներից: Լեոն միայնակ շարունակեց ուղին: Նա զավթեց իր ընկերոջը գնդակահարած մարդու մեքենան և ուղևորվեց դեպի մի բար, որտեղ մի գերմանացի զինծառայող խմում էր: Նա այդ գերմանացուն ասաց, որ հրետանին հողին կհավասարեցնի քաղաքը, մինչև որ նրանք չհանձնվեն: Լեոն դուրս եկավ բարից և քաղաքով մեկ վազելով` գնդացիրից շարունակ կրակոցներ էր արձակում ու նռնակներ գցում: Նա այնքան աղմուկ էր բարձրացնում, որ գերմանացիներն թվաց, թե կանադացիների բանակը հարձակում էր գործում: Գերմանացիներին շփոթեցնելով` նա հարձակվում ու գրավում էր գերմանական դիրքերը: Երբ ի վերջո Լեոն գտավ Գեստապոյի շտաբերը, նա ութ նացիստ զինծառայողի հետ կռվի մեջ մտավ և սպանեց նրանցից չորսին, իսկ մնացածը սարսափահար ճողոպրեցին: 4:30 գերմանացիներն արդեն լքել էին քաղաքը, և Զվոլը ազատագրվել էր ռմբակոծություններից:
Շարունակելի...



