Ավտոբուսի կանգառում նստած մտածում եմ, ծխում եմ ինքնաբերաբար,
իրար հետեվից,ծխախոտս երկար տարիներիս միակ ընկերն է դարձել,
մտքերի մեջ եմ ընկել, սիրտս կտոր-կտոր է լինում...
Մարդիկ անցնում են, նայում հուզված երեսիս, գուշակել են ուզում,
ով է, որտեղից է եկել,- հայ եմ, հայ, - ճչում է սիրտս,
սարաբախս հայ եմ, անճանաչ, կորածների մեջ մեկն էլ........
զսպիր քեզ, հուշում է սիրտս, թող օտարները չնկատեն օտար լինելդ,
Ինչևէ, բթացած հայացքները հանգիստ չեն տալիս... Կարծես համակերպվել եմ
ճակատագրիս հետ... օտարության ճամփաներից փրկվելու ճար չկա.
Մի քնքույշ հուզում է միայն թեվածում հոգիս- երանի Հայաստանում երթեվեկության կանգառներից մեկում նստած սպասելիս լինեի...Մաշված, փոշոտված հին ավտոբուսներից մեկը գար, ավտոբուսը բարձրանալիս առաջվա նման բոլորին հայերեն /բարի լույս/ ասեի,___ Կարոտը կրծում է էությունս,
Բայց ինչ անեմ,մենակ չեմ, երեխաս հետս է, սիրում է այս երկիրը, բոլորի նման լավ ապրել է ուզում, դեռ տասը տարեկան հասակից աշխատում է ոսկերչականում, այս քիմիական նյութերի մեջ...Առավոտյան ժամը վեցից ոտքի վրա է, մինչև երեկոյան ժամը ութը, երբեմն արտաժամյա է աշխատում...
Հաց վաստակելը երջանկության մեծ մասն է դարձել, հանգստացիր միայն գիշերը, քունդ առ, որ կարողանաս ապրել...իմ խեղճ բալիկ; Մտքերիս հետ եմ, մի կիսադատարկ ավտոբուս կանգնեց, հաստամարմին վարորդը մոտեցավ պատի
չվացուցակին, երդեվեկության ուղեգիրը դակեց, մի պահ նայեց դեմքիս, կարծես
գուշակեց տրամադրությունս, ուզեցավ մոտենալ, խոսեցնել, ռիսկ չարեց,
ապա գնալով ետ-ետ նայեց և դեմքը հայելուն դիպավ, քիչ մնաց վայր ընկներ...
Մտքումս բարկացա, հայհոյեցի նույնիսկ-բոլոր տղամարդիկդ նույնն էք...
Ինչ անելս չգիտեմ, նորից աշխատանք եմ փնտրում, չընդունեցին...
Քաղաքացի չլինելու պատճառը անընդհատ աշխատանքի փնտռտուքի հոգս է
դարձել; Ով ենք մենք, այս հողագնդի վրա մի ձոքրիկ մաս ենք կազմում, մեր պապական ողջ տարածքները զավթեցին այս օտար ազգերը, թալան-թալան
արեցին, հայությունը վերացավ մեջներիցս, կեղծիքներից շարան հյուսած պտտվում ենք աշխարհի շուրջը, երկրե-երկիր, գթություն հայցում հույսներս
մեծահարուստ հայերի հայեցողությանը թողած... Թուրքիայի այս հայերը
նույնիսկ հայերեն խոսել չգիտեն, անճանաչելի անուններ են կրում, հայկական
անունները թագցրած... Եկեղեցիներում պատարագ են անում թուրգերեն լեզվով,
որովհետև քչերն են հասկանում հայերեն, եկեղեցում իրար հանդիպելով հայերը
թուրգերեն են ողջունում միմյանց; Իսկ Հայաստանից հայի հանդիպելիս այսքանը միայն գիտեն.
_Հայ՜՜ ես, ինչու եգած ես, ինչ կփնտռես Իսթանբուլում;
Թուրքիա գալուցս վեցը տարի է անցել, ոչ մի կերպ չկարողացա այցելել մեր պապական երգած ու լացով թողած ավերակները...չկարողացա տեսնել, կարոտս
առնել, բոլ- բոլ արտասվել պապերիս աչքերից...
Ինչու ՜ եկանք թուրքիա, այ Հայաստանի խեղճ օլիգարխներ, ինչու՜...
Կարծես այլևս ետ դարձի ճամփա չկա, Վերադարձդ մոռացիր...
Սա մի ցավոտ առիթ էր, հեռանալ երկրից, խռովվել ինքն իրենից; երակներիդ մեջ
ազգության արյանը բռնանալ, հեռանալ կրկին, և սխալվել, և կարոտին ընդդիմանալ... Բայց միևնույնն է, դու Հայ ես, դու մի ընտանիքից ես, որ կոչվում է Հայաստան;
Ինչպես վերադառնամ Հայաստան, երբ գրպանս փուչ է,դատարկ, արդյո՜ք այնտեղ
դեռ սպասում են քեզ, երբ սեփական մաշկդ փրկելու համար գնացիր...
Եվ զղջում ես հիմա, եվ օտար ես այս անծանոթ բթացած հայացքների ստվերում,
Ինչպես վերադառնաս, երբ այլեվս հասցե չունես, ոչ տուն, ոչ ընտանիք...
Միթե կարող էիր նրանց մոռանալ, անգամ նրանց նվերներ չուղարկել...
Իսկ միթե այստեղ վաստակում ես ավելին, կարծես թե մի փոր հացի համար ես
եկել այստեղ; Տասնհինգ տարի առաջ քրոջս ասած խոսքերը հիշեցի- Կգնանք Հայաստանից օտար երկիր,գոնե չորս երեխաներս թարմ ձու եվ հաց կուտեն...
Դա 1992թ. աշունն էր, նրանք էլ գնացին ընտանիքի հինգ անձով... Հիշում եմ, ու արցունքներս հոսում են աչքերիցս, արցունքներ, որ հիմա ինձ են ետ նայում;
Գնամ Հայաստան, որտեղ՜ պատըսպարվեմ, ինչպես թողնեմ նորից զերոյից սկսած
այս վեցը տարիների արած, դրածս, երբ փոխադրամիջոց չունեմ, այդ ծախսերը...
ԲԲայց գնալու եմ Հայաստան, անպայման, չնայած տասնհինգ տարեկան աղջկաս
հհորդորումներին, որ Հայաստանում գրեթե չի էլ ապրել; Միայն մի ցավոտ բան է հհիշում, թե ինչպես ՆյուՅորգի հայ առագելական եկեղեցին գնելով մեր ապրելու
տարածքը մեզ վտարեցին դուրս, երբ նա ընդամենը երկու տարեկան էր, անօգնական փարված կրծքիս...
Միթե՜ այլեվս վերադարձ չի լինելու Հայաստան, դեռ հարցնում էր սիրտս ինձ...
Միթե այս ծանր կարոտը լինելու է դատավճիռս, կյանքիս հալածանքների;
Ախ, սիրելիներս, մի լքեցեք երկիրը, մի հեռացեք ձեր բնօրրանից, որը դեռ տրոփում է ձեր ոտքերի տակ, դուք դեռ չգիտեք թե որքան էք զղջալու, դատապարտվելու ձեր խղճի առջև... Օ՜, այդ խիղճը...