Հայկ Գևորգյանի ձերբակալության հետ կապված. մենք բոլորս պետք է նախանձախնդիր լինենք, որ մեր երկրում ցանկացած մարդ, անկախ իր քաղաքական-հասարակական դիրքից, պատասխանատվության միևնույն հարթությունում գտնվի օրենքի առջև: Այս առումով, չեմ կարծում` տեղին է գուշակություններ անել` եղե՞լ է վրաերթ, թե՞ ոչ: Եթե եղել է` պատասխանատվություն պե’տք է լինի: Բայց մի բան, կարծում եմ, հստակ է լրագրողական հանրության ցանկացած ներկայացուցչի համար. Հայկ Գևորգյանի խափանման միջոցը փոխելը և նրան ստորագրությամբ ազատ արձակելը դժվար թե որևէ կերպ խոչընդոտի գործի նախաքննությանը, մանավանդ, որ այս ամբողջ ընթացքում, ըստ տարբեր լրատվամիջոցների, նա բնականոն աշխատել է, միջոցառումներ լուսաբանել և այլն: Չեմ գտնում որևէ հիմնավորում, թե ինչ կարիք կա լրագրողին փակի տակ պահել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



