Ես կարծում եմ, որ ԱՊՊԱ-ին զուգահեռ մեքենաների տեխնիկական զննման համար առանձին վճարների առկայությունը անհեթեթություն է, թալան։ Իրապես, եթե ապահովագրական ընկերությունն ապահովագրում է իմ մեքենան, պարտավոր է այն զննելու և ապահովագրական վարձի մեջ ներառնելու նաև այդ զննման ծախսը։ Ի՞նչպես կարող է ապահովագրական ընկերությունը ապահովագրել մեքենան առանց վաղօրոք տեխնիկական զննում կազմակերպելու։ Ուրեմն, եթե կա ԱՊՊԱ, ապա տեխնիկական զննման առանձին վճարում չպիտի լինի։ Մանավանդ, որ կառավարության վերջին որոշումից հետո ոչ մի զննում էլ չի կատարվում, բանկում փող ես մուծում մի ծառայության համար, որն այդպես էլ չես ստանում։ Մեքենա ունեցողներ, եթե համաձայն եք այս հարցադրման հետ, ապա խնդրում եմ խնդիրը տարածել facebook-ում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել