NICE BABY♥Եթե նկատում ես, որ դեմքիդ օվալը սկսվում է փոխվել, և հայտնվում է երկրորդ կզակ, ապա պետք է շտապ միջոցներ ձեռնարկել:

Մարզանք անելիս կզակի մի քանի հավելյալ վարժություն արա. ատամներով գրիչ վերցրու և օդում 10-15 տառ «գրիր»: Գլուխդ պտտիր բոլոր ուղղություններով, ապա ամբողջությամբ հետ գցիր գլուխդ, իսկ հետո մոտեցրու կրծքիդ:

Ցնցուղ ընդունելիս ուղղորդիր ջուրը դեպի կզակդ և մերսիր այդ ջրի շիթերով` կլոր շարժումներով անելով:

Շաբաթական 2-3 անգամ սնուցող դիմակներ պատրաստիր կզակի համար: Կզակի վրա դիր տաք բուսական յուղի մեջ թաթախված անձեռոցիկ, պահիր 1-2 րոպե, մինչև չսառչի, ապա փոխարինիր սառը յուղի մեջ թաթախված անձեռոցիկով: Փոփոխիր անձեռոցիկները 5-6 անգամ, ինչից հետո կզակիդ քսիր յուղոտ կրեմ և պահիր 20 րոպե:

Միշտ աշխատիր քնել մեջքի վրա և գլուխը դնել հարթ բարձի վրա:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել