Հույս ունենք, որ իրավիճակը կկայունանա Հայաստանում, որտեղ հունիսի 7-ին տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը:

«Հուսանք, որ իրավիճակը Հայաստանում կկայունանա: Ընտրություններն անցել են բարդ պայմաններում, ԱՊՀ դիտորդական առաքելությունը նույնպես տեսել է այն, ինչ տեղի էր ունենում մինչև քվեարկության սկիզբը: Բայց ընդհանուր առմամբ մեր առաքելությունն արձանագրել է, որ ընտրատեղամասերում ամեն ինչ նորմալ էր»,- ասել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել