Դեռեւս անցած ուրբաթ օրը մեզ տեղեկություններ հասան, որ ոստիկանության նորաստեղծ գվարդիային «համար 1» պատրաստություն է հայտարարվել, ասվել է, որ հարկ եղած դեպքում պետք է փակել մարզերից Երեւան մտնող ճանապարհները, թույլ չտալ, որ մարդիկ գան մայրաքաղաք։

Ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանը նախապես ծրագրել է իր «սեւ գործը» եւ կանխատեսել, որ ընդդիմությունն իր էլեկտորատին փողոցային պայքարի կկանչի` տեսնելով ընտրակեղծիքները:

Սակայն երեկ՝ մինչեւ երեկո ընդդիմադիրները քննարկումների մեջ էին եւ անգամ խուսափում էին գնահատականներ տալ ընտրությունների մասին` գոնե հայտարարել, որ չեն ճանաչում դրանց արդյունքները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել