Չինաստանն, անկասկած, ազդեցություն ունի Պուտինի վրա։ Ես չեմ տեսնում, որ Չինաստանին օգուտ կտա այս պատերազմի ավարտը, հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։
Նրա խոսքով՝ Պեկինը Ռուսաստանին դիտարկում է որպես կարևոր գործընկեր Միացյալ Նահանգների հետ գլոբալ դիմակայության մեջ։
«Որովհետև մենք տեսանք ԱՄՆ նոր դոկտրինը։ Սրանք երկու բևեռներ են, որոնք տեսնում են միմյանց՝ երկու մեծ տերություններ և խոշոր բախում», - ասել է Զելենսկին։
Նա ընդգծել է, որ Պեկինը չի շահում թույլ կամ պարտված Ռուսաստանից, քանի որ դա կթուլացնի ուժերի հավասարակշռությունը Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև գլոբալ մրցակցության մեջ։
«Այսօր Չինաստանը չի շահում թույլ և պարտված Ռուսաստանից։ Եվ դրա պատճառով տառապում է ուկրաինացի ժողովուրդը», - նշել է Ուկրաինայի նախագահը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



