Դեկտեմբերի 9-ին, ժամը 08։38-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արևիկ գյուղի 20-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ըստ նախնական տվյալների՝ տան  խոհանոցում տեղի է ունեցել գազի արտահոսք և պայթուն․ մասամբ փլուզվել է միջնապատը՝ մոտ 20 քմ, վնասվել՝ պատուհանը և կենցաղային իրեր։

Մեկ տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հեռացրել են իրենցից վտանգ ներկայացնող հատվածները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել