Ուկրաինային տրամադրվող գումարն օգնում է կոռումպացված պաշտոնյաներին, այլ ոչ թե նրա պաշտպանությանը, ասել է Իտալիայի փոխվարչապետը։
«Կոռուպցիոն սկանդալներ են ի հայտ գալիս, որոնց մեջ ներգրավված է Ուկրաինայի կառավարությունը, ուստի ես չէի ցանկանա, որ իտալացի աշխատողների և թոշակառուների գումարները օգտագործվեն կոռուպցիան խթանելու համար։
Ես չեմ կարծում, որ ավելի շատ զենք ուղարկելը կլուծի խնդիրը։ Կարծում եմ, որ վերջին ժամերին տեղի ունեցողը, այդ թվում՝ ռուսական զորքերի առաջխաղացումը, մեզ ասում է, որ պատերազմի ավարտը բոլորի շահերից է բխում, և առաջին հերթին՝ Ուկրաինայի», - հավելել է Մատեո Սալվինին՝ ըստ Reuters-ի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել