Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան: Այս մասին լրատվամիջոցներին տեղեկացրել է պաշտպան Արսեն Բաբայանը:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ձերբակալվել են «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը: 

«Ալեն Սիմոնյանը հաղորդում է տվել իրավապահներին «Իմնեմնիմի» փոդքասթում հնչած վիրավորական արտահայտությունների և սպառնալիքների վերաբերյալ»,- հայտնել էր ԱԺ նախագահի մամուլի խոսնակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել