Դիլիջանի թունելն արդեն որոշ ժամանակ է ինչ հոսանքազրկված է։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։

«Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։05-ի դրությամբ, էլեկտրական ենթակայանի վթարի պատճառով տեղի է ունեցել Դիլիջանի թունելի հոսանքազրկում։ Վարորդներին տվյալ հատվածով երթևեկելիս հորդորում ենք լինել ուշադիր»,- ասված է հաղորդագրությունում։

Դեպարտամենտից նշում են, որ հոսանքազրկման մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել