Ցանկացած երկիր ազատ է պարգևատրել ում ցանկանում է: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողից Գարեգին Բ-ի եղբորը շքանշան շնորհելու մասին:
«Այդ թվում նաև հայաստանցի եպիսկոպոսին: Համենայն դեպս, մեր օրենքը չի արգելում, էլ չեմ ասում, որ կարող է պարզվել, որ պարգևատրված անձը նաև ռուսաստանի քաղաքացիություն ունի»,-ասել է Փաշինյանը:
Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինն Ալեքսանդր Նևսկու շքանշան է հանձնել ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



