Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։40-ի սահմաններում Մասիս խոշորացված համայնքի Գետափնյա բնակավայրում բախվել են «BMW» և «Nissan Versa» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ով «Nissan Versa»-ի վարորդն է, տեղում մահացել է և կա 1 վիրավոր։
Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական, վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքնենաները տեղափոխվելու են ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել