Անհետացել է Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչ, 1950 թ. ծնված Ժաննա Անտոնյանը։ Նա Արցախից է բռնի տարհանվել 2023թ. սեպտեմբերին։
Ընտանիքի անդամների խոսքով՝ նա երեկ ժամը 15:00-ի սահմաններում դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել։
«Տարեց կինը հիշողության խնդիրներ ունի։ Թոռը՝ Արտակը, «Իշխանություն» լրատվականի հետ զրույցում պատմեց, որ տատը Արցախից է և չէր հաշտվում հայրենիքի կորստի հետ․
«Միշտ ասում էր՝ իմ տուն եմ գնում։ Միայն պապիկիս էր հիշում, ամեն օր իրերը հավաքում էր ու պատրաստվում վերադառնալ Արցախ»:
Տեղեկություն ունեցողներին խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով 094611115, կամ դիմել Ոստիկանություն 1 02
«Այս պահին տեսախցիկներն ենք ուսումնասիրում, փնտրում ենք։ Կինն առողջական խնդիրներ ունի, հիշողության հետ կապված եւս»,– հայտնեցին համայնքապետարանից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



