Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է «Սյունիք» ներդրումային ֆոնդի կառավարիչ Ադամ Ալեքսան Ալեքսանի Կաբլանյանին։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման գործում ներդրած ավանդի և բարեգործական անխոնջ գործունեության համար նախագահ Վահագն Խաչատուրյանն Ադամ Ալեքսան Ալեքսանի Կաբլանյանին պարգևատրել է Երախտագիտության մեդալով։
Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել գործարարի տարիների վաստակը և Հայաստանում իրականացրած բազմաթիվ նախաձեռնությունները, որոնք կարևոր ներդրում են երկրի զարգացման և հզորացման գործում։ Հանրապետության նախագահը մաղթել է Ադամ Ալեքսան Կաբլանյանին քաջառողջություն և նոր հաջողություններ հայրենանվեր գործունեության մեջ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել