1  Կանայք կարմրու՞մ են խավարի մեջ

 blush

18-րդ դարի գերմանացի գիտնական Գեորգ Լիցտենբերգը գրել է, «Շատ դժվար է պարզել, թե արդյոք կանայք կարմրում են խավարում»: Թեպետ սա չնչին հարց է, դրան այն ժամանակ հնարավոր չէր պատասխանել: Խավարի մեջ ոչ ոք չի կարող տեսնել կարմրելը: Կարելի է միացնել լույսերը, սակայն այդ ժամանակ այլևս խավար չի լինի:  Չարլզ Դարվինը կարծում էր, որ կանայք ամենայն հավանականությամբ կարմրում էին մթան մեջ: Տեխնոլոգիան նպաստել է, որպեսզի մարդիկ գտնեն այս հարցի պատասխանը: Նիդեռլանդների և Գերմաիայի գիտնականները համագործակցաբար մի գիտափորձ են իրականացրել, որի ժամանակ նրանք մութ սենյակում ջերմությունը ընկալող (ջերմասենսորային) տեսախցիկ են պահել կնոջ մոտ և նրան խնդրել են կարմրել: Երբ կինն ասել է, որ ինքը կարմրում է (նրանք ընտրել են այնպիսի կնոջ, որը կարող էր կարմրել իր ցանկացած պահին), նրա այտերից ավելի շատ ջերմություն էր գալիս, ինչը ցույց էր տալիս, որ արյունը մակերես էր բարձրացել: Այսպիսով պարզվում է, որ կանայք կարող են մթան մեջ կարմրել:

 

 2  Ռոդ Այլենդի հիմնադրի գաղտնի կոդը

 margins

Ռոջեր Վիլյամսը Ռոդ Այլենդի հիմնադիրն էր: Իր կյանքի վերջին տարիներին նա մի գրքի լուսանցքներում զանազան թեմաների շուրջ մի շարք գրառումներ էր կատարել: Այդ գիրքը կոչվում էր «Ակնարկ քրիստոնյաների միջև տարաձայնությունների հարթեցման մասին»: Ցավոք սրտի նա հնարել էր իր ուրույն սիմվոլների շարքը, որոնք ոչ մեկը չէր հասկանում: Այսպիսով ոչ ոք չէր կարողանում վերծանել 300 տարվա գիրքը:

Մի համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը ուսանողներին առաջարկեց վերծանել գիրքը: Բակալավրիատի մի խումբ ուսանողներ սիմվոլների սիստեմատիկ ուսումնասիրություն կատարեցին: Նախնական վիճակագրական վերլուծությունը անհաջող էր, սակայն ուսանողներից մեկը գլխի ընկավ, որ Վիլյամսի կոդերը հիմնված էին սղագրերի վրա, որոնք նա սովորել էր Անգլիայում դատական սղագրիչ աշխատելու տարիներին: Այս նոր միտքը թույլ տվեց ամբողջովին վերծանել նրա գրածները, որոնք վերաբերում են պատմական աշխարհագրությանը, բժշկությանը և երեխաների մկրտությանը: 

 3  Թե ինչպես է պտտվում երկրագնդի միջուկը

 core

1692 թ.-ին Էդմոնդ Հեյլին բացահայտեց, որ երկրագնդի երկրամագնիսական դաշտը ընթանում էր դեպի արևմուտք: Նա եզրակացրեց, որ պետք է որ Երկիրը երկու միջուկ ունենա, որոնք տարբեր արագություններով են պտտվում, սակայն ոչ ոք չգիտեր ինչու:  Հետագայում գիտականորեն հաստատվեց, որ երկրագնդի` ամուր երկաթից ներքին միջուկը (մոտավորապես լուսնի չափի) պտտվում է դեպի արևելք, սակայն հեղուկ երկաթից արտաքին միջուկը պտտվում է հակառակ ուղղությամբ և ավելի դանդաղ: Այնուամենայնիվ այս երկուսի միջև եղած կապը գաղտնիք մնաց:

Այս տարի Լիդս համալսարանի գիտնականները օգտագործեցին սուպեր համակարգիչ` այս կապը 100 անգամ ավելի հստակ պատկերելու համար, քան հաջողվել էր նախկինում: Նրանք պարզեցին, որ տարբերությունը կարող է բացատրվել հավասար և հակառակ գործողության համատեքստում (Նյուտոնի` շարժման երրորդ օրենքը): Մագնիսական դաշտը տանում է մի ուղղությամբ արտաքին միջուկին և մի այլ ուղղությամբ` ներքին միջուկին, ինչի արդյունքում էլ առաջանում են տարբեր ուղղություններով պտույտները:  

 

 4  Մարդակերության մեջ մեղադրվող սասկեհանոքները

skull

Սասկենհանոքները Ամերիկայի բնիկ ցեղերից են, ովքեր շատ տխրահռչակ համբավ են վայելում եվրոպացիների շրջանում: Նրանց նկարագրում են իբրև կատաղի մարդակերներ, ովքեր մեղադրվում են իրենց հարևան Շենքս Ֆերիի ժողովրդի հանդեպ իրականացրած արյունահեղության մեջ: Մարդաբան Էփրիլ Բեյսոն կարծում էր, որ քանի որ ցեղը տխուր համբավ է ունեցել վերջին մի քանի հարյուր տարիներին, հնարավոր է որ նրա արարքները ուրճացված ներկայացվեին: Ուստի նա որոշեց ստուգել, թե արդյոք որևէ արյունահեղություն իրականում տեղի ունեցել է:   

Երկու ուսանողների հետ միասին նա փորձեց այս ցեղի մասին հնարավորինս շատ վկայություններ ուսումնասիրել: Ավելի քան 2000 հնագիտական իրեր և մի քանի թանգարանների գրառումներ ուսումնասիրելուց հետո նա ոչ մի փաստ չհայտնաբերեց, որը կվկայեր երկու ցեղերի միջև տեղի ունեցած պատերազմի մասին:  Նա հուսով է, որ իր աշխատանքը կնպաստի պատմությունը նորովի ներկայացնել բնիկներին:

 5  Ֆոլկլենդյան կղզիների գայլի ծագումը

 Falkland-Islands-wolf

Ֆոլկլենդյան կղզիների գայլը, որը որսի պատճառով բնաջնջվել է 1876 թվականին, Ֆոլկլենդյան կղզիներում բնակվող միակ կաթնասունն էր այն ժամանակ, երբ հետազոտողները հայտնաբերեցին այն 17-րդ դարում: Այս կենդանատեսակը զարմանալիորեն ենթարկվող էր, ինչի համար նրան անվանեցին «հարավի հիմարիկ շուն»: Այն հանգամանքը, որ այս գայլերը բնակվում էին Ֆոլկլենդյան կղզիներում, շփոթեցրեց նատուրալիստներին:

Nature (թարգմանաբար` բնություն) ամսագրում հրատարակված հետազոտությունը լուծեց այս հանելուկը:  Գիտնականները նախկինում հավատացած էին, որ Ֆոլկլենդայն կղզիների գայլերը հեռացել են մայրցամաքում բնակվող իրենց նախնիներից 330,000 տարի առաջ: Բնաջնջված գայլի ԴՆԹ հետազոտությունը ցույց է տվել, որ այն հեռացել է իր նախնական բնակավայրից 16.000 տարի առաջ` սառցե ժամանակաշրջանում: Հնարավոր է, որ այդ ժամանակաշրջանում Արգենտինայից դեպի Ֆոլկլենդյան կղզիներ տանող կամուրջ գոյություն ունենար:

Շարունակելի... 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել