Tert.am-ը գրում է.

Շատ կարևոր եմ համարում հանքարդյունաբերության ոլորտում մի ռազմավարական խնդիր, որի շուրջ ոլորտը և Կառավարությունը պետք է սերտորեն համագործակցելու հնարավոր հնարավորություններ գտնեն: Խոսքն  արդյունաբերության շղթան երկարացնելու մասին է։ Այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հայաստանի հանքարդյունաբերություն 2025» ֆորումի ժամանակ:

«Իրականում մեզ համար մեծագույն խնդիր է, որ մենք ստիպված ենք հիմնականում հանքանյութ արտահանել: Մեզ հարկավոր է ոլորտը զարգացնել այն ուղղությամբ, որ հանքանյութի մշակման շղթան հնարավորինս երկարացնենք և դա հնարավորինս բերենք վերջնական արտադրանքի, որովհետև դա նշանակում է լրացուցիչ աշխատատեղեր, լրացուցիչ եկամուտներ պետական բյուջեի համար, լրացուցիչ բարձր որակավորման մասնագետների կարիք, դա նշանակում է լրացուցիչ ներդրումներ տնտեսության ոլորտում, կրթության ոլորտում, դա նշանակում է բարեկեցության նոր աստիճան»,-նշել է վարչապետը։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել