Հայաստան 2025 թվականի օգոստոսին այցելել է 334 հազար 396 զբոսաշրջիկ: Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեից։

Նախորդող տարի նույն ժամանակահատվածում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը եղել է 300 հազար 919։

2025 թ. հունվար-օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (41%), Վրաստանից (13%) և Իրանից (8%):

Տարվա սկզբից մինչև օրս Հայաստան է այցելել 1 մլն 505 հազար 123 զբոսաշրջիկ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել