168.am-ը գրում է․

Թուրքիան քայլեր է ձեռնարկում Սիրիայում տարբեր ուժեր միավորելու համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Իսլամական համագործակցության կազմակերպության և Արաբական պետությունների լիգայի արտակարգ գագաթնաժողովի շրջանակում Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարայի հետ հանդիպման ժամանակ: 

«Կարևոր է, որ ՍԴՈՒ-ն պահպանի մարտի 10-ի համաձայնագիրը՝ Սիրիայի միասնությունն ու ամբողջականությունը պահպանելու համար»,- ասել է նա։

Թուրքիայի նախագահականի հաղորդակցության վարչության տեղեկատվության համաձայն, հանդիպմանը քննարկվել են Թուրքիայի և Սիրիայի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր։

Էրդողանը նշել է, որ Շարայի մասնակցությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին պատմական նշանակություն ունի։ Նրա խոսքով՝ Թուրքիան շարունակելու է աջակցել Սիրիային և իրենք աշխատում են երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել