Զարմանք հայտնելով, թե ինչպես կարող է զինծառայության ժամկետի կրճատումն առհասարակ առաջ բերել դժգոհություն կամ մտահոգություն՝ ՔՊ-ական Խաչատրյան Արմենը պնդել է, թե այս «բարեփոխումը» առավելապես հանրային ոլորտի բարեփոխում է, որի արդյունքում երիտասարդները հնարավոոթյուն են ստանում իրենց կյանքի լավագույն տարիները ոչ թե հատկացնել բանակին, այլ ասենք կարիերա անել: Մյուս կղմից, ըստ «Միլիցա Արմենի», տեղի է ունենալու ծախսերի կրճատում, ինչը ևս կարևոր հանգամանք է: Նա հստակեցրել է, որ դեռ 2021-ին էին խոստացել կրճատել պարտադիր զինվորկաակն ծառայության տևողությունը:

Փաստորեն՝ Արմենի համար կարևորը ոչ թե բանակի հզորությունն է, այլ երիտասրադների կարիերային աճը: Սա մաքուր պոպուլիզմ է, որի միջոցով լուծվում է երկու խնդիր՝ թուլացվում է բանակը, փորձ է արվում ընտրություններից առաջ արհետականորեն առաջ բերել իշխանամետ հանրային տրամադրություններ. ուզո՞ւմ եք ,որ վաղն առհասարակ չլինի զինվորական ծառայություն, ուրեմն Նիկոլին ընտրեք ու կյանքը վայելեք, բա ձեզ պե՞տք է անիմաստ տեղը առավոտվա 6-ին տուռնիկներից կախվել:

Մինչդեռ բոլոր երկրները՝ Հյուսիային Ամերիկայից մինչև Ասիա, մեծացնում են իրենց ռազմական հզորությունները, իսկ կոնկրետ Եվրոպան կանգնած է երրորդ համաշխարհայինի շեմին մի դեպքում, երբ թուրքերն այդպես էլ չսովորեցին «Զանգեզուրի միջանցք»-ի փոխարեն կիրառել «Թրամփի ուղի»-ն՝ թքելով սափրված Նիկոլի դավաճան դեմքին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել