Այն, որ այս որոշման իրական հեղինակն Իլհամն է, կասկածից վեր է. Նիկոլի առաջ դրված պայմաններից մեկն էլ զինաթափվելն ու բանակի լուծարումն է, որի մասին, սակայն, շատ քիչ է խոսվում Նիկոլին վատ դրության մեջ չնդելու խնդիր կա:
Ռազմական բյուջեի կրճատմանը զուգահեռ ՔՊ-ն, փաստորեն, մտադիր է նաև գնալ այս քայլին մի դեպքում, երբ հայտնի է, թե ինչ է կատարվում աշխարհում ու թե ինչ է եփվում մեր տարածաշրջանում:
Ռիսկերը, որոնք կարող են առաջանալ, եթե այս օրենքն ընդունվի, բազմաթիվ են. կարող է նվազել բանակի մարտուակությունը, այն կարող է բախվել նաև անձնակազմի պակասի խնդրի հետ, կառաջանա մասնագիտական պատրաստվածության խորության պակաս, քանի որ եթե ուսուցման բովանդակությունը չհամապատասխանի կրճատված ժամկետին, կարող է առաջանալ որակի անկում: Եթե կրճատումը չուղեկցվի պրոֆեսիոնալ բանակի արագ զարգացմանը միտված քայլերով, կարող է առաջանալ թշնամիներից էականորեն հետ մնալու վտանգ՝ հաշվի առնելով նույն Ադրբեջանում տեղի ունեցող պրոցեսները, բացի սա կարող է առաջանալ նաև համալրման խնդիր, եթե պայմանագրային ծառայությունը չդառնա բավարար գրավիչ ու կայուն:
Ծառայությունը 1,5 տարի դարձնելը կարող էր լիներ արդարացված, եթե մի կողմից՝ Հայաստանը կանգնած չլիներ գոյաբանական բնույթի մարտահրավերների առաջ, մյուս կողմից՝ եթե պաշտպանության նախարարը Սուրոյի նման մանկավարժ մեկը չլիներ, այլ լիներ գործից հասկացող, պրոֆեսիոնալ զինվորական,որ ընդունակ կլիներ՝ մարտահրավերները հնարավորությունների վերածելու: Բանակի ներկայիս վիճակի պայմաններում գնալ այս քայլին նշանակում է ուղղակի կոտրել բանակի ողնաշարն, հաճոյայանլ Իլհամին ու զինծառայությունից խուսափել նախընտրող որոշ շերտերին:
Նիկոլը երևի կարծում է, որ կրճատելով ծառայության ժամկետը՝ կարող է հաճոյանալ շատերին ու 2026-ին ավելի հեշտորեն վերարտադրվել: Նա լավ է ճանաչում մեր հասարակության մեջ արմատացած արատներն ու կարողանում մանիպուլացնել:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4610
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



