Հարցին՝ ինչո՞ւ Նիկոլը չմիջամտեց, երբ Թրամփը TRIPP-ը բացահայտորեն միջանցք անվանեց, «Լամա Ռուբոն» ասել է՝ նախագահ Թրամփը «միջանցք» բառն ակնհայտորեն վատ իմաստով չէր օգտագործում: Միաժամանակ ՔՊ-ական Ռուբինյան Ռուբիկը վստահեցրել է, որ նման դեպքերում «միջանցք» եզրը լրիվ նորմալ է՝ օրինակ բերելով «Հյուսիս-հարավը»: Ըստ նրա՝ սակայն երբ Ադրեջանը նման բան էր ասում, նկատի էր առնում արտատարածքային միջանցք՝ մի բան, որը TRIPP-ը բացառում է:
Բայց ինչո՞ւ է «Լամա Ռուբոյին» թվում, թե Իլհամը «միջանցք» բառը գործածել է բացառապես արտատարածքային իմաստով. դեռ Պուտինի ու Նիկոլի հետ հանդիպմանն էր Նիկոլի շեֆը հայտարարել, որ «միջանցք»-ի տակ նկատի չունի արտատարածքային ինչ-որ ուղի, այլ այդպես է կոչում, քանի որ դա ընդունված պրակտիկա է ողջ աշխարհում: Այսինքն՝ այնպես չէ, որ Ադրբեջանը միշտ նկատի է ունեցել արտատարածքային միջանցք «Զանգեզուրի միջանցք»-ի տակ: Կամ եթե «միջանցքը» նորմալ տերմին է, ապա ինչո՞ւ Չինաստանում Նիկոլն Իլհամին ընդդիմացավ, երբ վերջինս «Զանգեզուրի միջանցք» անվանեց TRIPP-ը, խնդիրը «միջա՞նցքն» էր, թե՞ «Զանգեզուրը»:
Իսկ Նիկոլը Թրամփին չընդդիմացավ, քանի որ նախ՝ չուներ այդ թափը, ապա՝ ինքն էլ շատ լավ գիտի, որ TRIPP-ն իրականում հենց միջանցք է: Գուցե ոչ ընդգծված արտատարածքային բնույթի, բայց շատ իմաստներով հաստատ չի կարող պարզ ճանապարհ դիտարկվել, ինչպես ասենք Երևան-Սևան մայրուղին:
Նիկոլը սարսափում է «միջանցք» բառից, քանի որ դրանում սպառնալիք է տեսնում իր իշխանության համար. վախենում է, որ ժողովուրդը կարող է արթնանալ:

Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4586
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել