Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Իվետ Քուփերին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

«Ջերմ շնորհավորանքներս Իվետ Քուփերին՝ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

Ակնկալում եմ համատեղ աշխատանքը Հայաստան-Մեծ Բրիտանիա ռազմավարական գործընկերության հետագա խորացման, այդ թվում՝ մեր տնտեսական հարաբերությունների խթանման ուղղությամբ։ Մաղթում եմ Ձեզ հաջողություններ Ձեր նոր պաշտոնում»,- գրել է Միրզոյանը X-ի իր էջում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել