«Գելափ»-ը հրապարակել է 1101 հոգու շրջանում անցկացված հարցման արդյունքները, որոնք բավական հետաքրքիր պատկեր են արձանագրել: Եթե կիրակի օրն ընտրություններ լինեն, ո՞ր քաղաքական ուժին ձայն կտայիք հարցին ի պատասխան ստացվել է հետևյալ պատկերը՝ ՔՊ՝ 17,3%, Սամվել Կարապետյանի կուսակցությունը՝ 13,4%, «Հայաստան» դաշինք՝ 6,4%, ԲՀԿ՝ 3,8%, ՀՀԿ՝ 3,4 %, ԴՕԿ՝ 2,5 %, Հանրապետություն կուսակցություն՝ 1,1%, ՀՅԴ՝1,1%, Լուսավոր Հայաստան կուսակցություն՝ 1%, Հայաստանի Շնորհապետական կուսակցություն՝ 0,9 %, ՀԱԿ՝ 0,8 %, «Ապրելու երկիր» կուսակցություն՝ 0,8 %, Ազգային ժողովրավարական բևեռ՝ 0,8 %, Քրիստոնեաժողովրդական կուսակցություն՝ 0,5 %:

Ի՞նչ է հետևում այս պատկերից: Ցավոք, ականատես ենք դառնում այն փաստին, որ ՔՊ-ն, չնայած ամեն ինչին շարունակում է առաջատար լինել, ինչը հարցեր է առաջացնում՝ հասարակության ադեկվատության հետ կապված: Մյուս կողմից՝ «վոինի» վիճակն է մտահոգիչ. ինք զինք որպես Նիկոլին սեփական ուժերով «կռելու» ընդունակ մատուցող ու ընդդիմադիր դաշտում «ալֆա սամեց» խաղացող սուբյեկտի առաջնորդած քաղաքական ուժը 6%-ից էլ քիչ է, փաստորեն, հավաքել, ինչը «վոինին» դնում է բավական բարդ դրության մեջ: Նրա խնդիրն այժմ ոչ այնքան Նիկոլն է, որքան Սամվել Կարապետյանը, քանի որ առաջ է գալու դաշտում լիդերության հարց. չի կարող 13%-անոց ուժը միանալ 6%-անոցին, չէ՞: Ահա այստեղ է, որ խնդիր է ծագելու «վոինի» համար՝ հաշվի առնելով նրա նարցիսիզմը:

Կարելի է ենթադրել կամ կանխատեսել, որ առաջիկայում «վոինի» քարոզիչների թիրախում հայտնվելու է Սամվել Կարապետյանը: Գուցե դա չկրի բացահայտ բնույթ, բայց լատենտ եղանակով «վոինն» իրենն անելու է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել