Աննան, ինչպես երևում է, միջոցներ չի խնայում՝ իր արատավոր գաղափարներն առաջ մղելու, բայց հարց է առաջանում՝ ո՞ւմ փողերով: Միանգամայն հնարավոր է, որ հայաստանյան հանրության միամիտ սեգմենտին գայթակղելու համար Աննան իր թրքուհի քույրիկներից փող բերած լինի Հայաստան. Էմինեն ու Մեհրիբանը մեծ սիրով ֆինանսական բազան կապահովեն՝ չնայած նրանք էլ շատ լավ գիտեն, որ միլիարդների մեջ թաղված Աննան փողի կարիք չի կարող ունենալ, բնականաբար: Թուրքերի գաղտնի ֆինասնական աջակցությունը, սակայն, կունենա ոչ այնքան գործնական, որքան խորհրդանշական բնույթ. իրենք էլ են ուզում անձամբ մասնակցել Հայաստանի քանդման պրոցեսին, որ հետո պատմելու բան ունենան թոռներին ու ծոռներին:
Մյուս կողմից՝ հարց է առաջանում՝ սկզբունքորեն ովքե՞ր կարող են լինել այդ 200-ը, ուղղակի խաբվածնե՞ր, թե՞ ՔՊ-ական իշխանության հետ լեզու գտնել ցանկացողներ: Իրականում բացառված չէ, որ Աննան այդ մարդկանց ուղղակի շանտաժով է իր ազդեցության տակ գցել, որ չստեղծվի տպավորություն՝ շուն է, հաչում է, բայց ոչ ոք չի դնում բանի տեղ: Առանց այն էլ խոշոր իմաստով Աննան տապալել է իր կթրարշավը, ու հիմա խնդիր ունի՝ քողարկելու այդ տապալումը, իսկ խնդիրն էլ կապված է թուրքերի հետ. վերջիվերջո մի բան պե՞տք է ցույց տալու ունենա, թե՞ ոչ:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4580
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



