Tert.am-ը գրում է.
«Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի երթուղին», որը Հայաստանի տարածքով կապելու է Ադրբեջանը Նախիջանին, ինչպես սպասվում է, ի վերջո կներառի երկաթուղի, նավթի և գազի խողովակաշարեր, ինչպես նաև օպտիկամանրաթելային մալուխային գծեր, և թույլ կտա ապրանքների և մարդկանց տեղաշարժը. այս մասին գրում է բրիտանական The Guardian պարբերականը
«Համաձայնագիրը չի նախատեսում, որ ԱՄՆ-ն է վճարելու տարանցիկ միջանցքի կառուցման համար, դա անելու են մասնավոր կորպորացիաները», - ասված է հոդվածում:
Նախօրեին տարածվել էր տեղեկություն այն մասին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանն ուշադրության կենտրոնում է լինելու «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի երթուղի» կամ TRIPP հապավմամբ տարանցիկ և զարգացման նոր ծրագիրը:
Նշվել է, որ ԱՄՆ-ն զորքեր չի տեղակայի երթուղու երկայնքով։ Դրա փոխարեն, ԱՄՆ-ի ներգրավվածությունը կլինի զուտ առևտրային, ընդ որում՝ ԱՄՆ-ն կստանձնի պատասխանատվություն՝ ապահովելու երթուղու «անվտանգ գործունեությունը բոլոր կողմերի համար»՝ «բարձրակարգ օպերատորների» հետ համաձայնագրերի միջոցով։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:



