
4 տարի առաջ այս օրը` մայիսի 24-ին, հողին հանձնվեց Արցախի հերոս Դավիթ Առուշանյանը:
44-օրյա պատերազմը բազմաթիվ սխրանքների, հերոսությունների դրվագներ է արձանագրել, որի կենտրոնում հայրենիքի պաշտպաններն էին:
Դավիթն այն հերոսներից էր, ով պատերազմի ամենաթեժ պահին, ամենից թեժ ճակատներից մեկում էր` այդ պահին հստակ գիտակցելով, որ ամեն րոպեն սեփական կյանքի համար կարող է ճակատագրական լինել:
Նա գնաց իր վճռական մարտին` լիարժեք գիտակցելով իր առաքելությունն ու իր ենթակաների, ընկերների առաջ ստանձնած պատասխանատվությունը:
Դավիթը լավ հրամանատար էր, նվիրված հայորդի և իր հայրենիքն անսահման սիրող մարդ:
Հավերժ փառք Դավիթ Առուշանյանին և հայրենիքի պաշտպանության համար նահատակված մեր հայրենակիցներին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.abrahamyan/posts/pfbid0ENXFmFP1fvGJtdZuWEf5d1oaEdEagjFv34UvJhUwZNfPpbfYZUzgCETwGH3pmUrKl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել