Արձագանքելով Սերժ Սարգսյանի նկատառմանը, որ փողոցում ամեն երկրորդ անցորդը հայհոյում ու անիծում է ՔՊ-ական իշխանությանը՝ բոլորովին վերջերս թուրք Քըլըչին հյուրընկալված «Լամա Ռուբոն» հայտարարել է, թե կարիք չունի պատասխանելու. 2026-ին կլինեն ԱԺ հերթական ընտրություններ, ՔՊ-ական իշխանությունը կհայտնի իր դիրքորոշումը, ընդդիմադիրերն էլ՝ իրենց, որից հետո ժողովորդը կգնահատի՝ ով էր կապիտուլյանտը, ով ում էշին էր պաչել, ով էր էշը, ով՝ ավանակը:

Ռուբոյի խոսքի տոնայնութան մեջ մի տեսակ ինքնավստահություն է նկատվում, ինչըը նշանակում է, որ քըլըչները ինչ-որ բան են երաշխավորել: Երևի հորդորել են մի կերպ մինչև 2026-ը ձգել, որից հետո խոստացել են ընտրությունների միջոցով հավերժացնել Ռուբինյան Ռուբոյի աթոռը:

Թե ով է էշը, ով՝ էշատեր, պարզ էր ի սկզբանե, իսկ թե ինչ «լուք» կամ ասենք ձայնի տեմբր ունի կապիտուլյանտը, 2020-ից է պարզ դարձել, երբ Ռուբիկի լիդերը սիրով կզեց Իլհամի դեմը՝ վարի տալով Արցախն ու Հայաստանը:

Միաժամանակ հարցեր կան, կան՝ նրանց, ովքեր օրնիբուն ընտրությունների մասին են երազում՝ խոստանալով «կռել» Նիկոլին հենց քվեախցում: Լամաների ինքնավստահությունը նման պլաններ ունեցողների մոտ կասկած չի՞ հարուցում, թե՞ 2021-ի սցենարի կրկնութանն են պատրաստվում՝ կրկին դրսի պատվեր կատարելով…

Եթե Նիկոլը հասավ 2026-ի հերթական խորհրդարանական ընտրություններ, խիստ մեծ է հավանականությունը, որ իշխանությունն էլի մնալու է ՔՊ-ի ձեռքում՝ անկախ նույնիսկ հավաքած ձայների քանակից. Նիկոլը ձևը կգտնի՝ լամաներին վերարտադրելու, «կռողներին» էլ ծակը կոխելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել