Փետրվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Պերճ Պռոշյան փողոցում Երևանի բնակիչ 74-ամյա Սամվել Ղ.-ն իր վարած «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենայով բախվել է Աշտարակ քաղաքի բնակիչ, 54-ամյա Արսեն Ա.-ին պականող, կայանված վիճակում գտնվող «ՎԱԶ 2115» մակնիշի ավտոմեքենային: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Բախման հետևանքով «Nissan»-ը կողաշրջվել է՝ փակելվ ճանապարհը:  
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: 
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: 
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել