
Տիրան Խաչատրյանի կալանքի դեմ բողոքի վերաբերյալ վճռի հրապարակումը հետաձգվել է։ Այս մասին հայտնել է Տիրան Խաչատրյանի պաշտպանական խումբը։
«Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի կալանքի դեմ բերված վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշումը պետք է հրապարակվեր այսօր, սակայն դատարանը (նախագահող` Սևակ Համբարձումյան) որոշման կայացումը հետաձգել է 10 օրով:
Տիրան Խաչատրյանը շարունակում է գտնվել ակնհայտ ապօրինի կալանքի տակ»,-ասվում է հրապարակման մեջ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել