Հունվարի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում Աշտարակ քաղաքից դեպի Սասունիկ գյուղ տանող հատվածում՝ Աշտարակի վարչական տարածքում, բախվել են «Mercedes G» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն: 
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը: 
Ըստ նախնական տեղեկությունների՝ «Mercedes»-ը բախվել է նաև ճանապարհին տեղադրված երկաթե էլեկտրասյանը: 
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վիրավորները ընտանիքի անդամներ են, որոնց մեջ կա նաև անչափահաս: 
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել