Նիկոլ Փաշինյանի՝ Միացյալ Նահանգներ առաջիկա այցի շրջանակում նախատեսված չէ հանդիպում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թարմփի հետ։ 

Ասուլիսի ժամանակ հայտնել է Փաշինյանը։ 

Փետրվարի սկզբին Վաշինգտոնում նա կմասնակցի 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին» և հանդես կգա ելույթով:

«ԱՄՆ նախագահի հետ հանդիպում նախատեսված չէ։ Այս պահին ծրագրում մենք նման կետ չունենք, բայց սա շատ կարևոր այց է։ Խորհրդակցել ենք մեր գործընկերների հետ և եկել ենք այն եզրակացության, որ պետք է անպայման գնալ և մասնակցել»,- ասել է վարչապետը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել