
Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը հունվարի 23-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի:
ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ղրղզստանի ԱԳ նախարարների առանձնազրույցը, որին կհետևի ընդլայնված կազմով հանդիպումը։ Տեղի կունենա փաստաթղթերի ստորագրում։
Հանդիպման արդյունքներով Արարատ Միրզոյանը և Ժեենբեկ Կուլուբաևը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել