«Մենք կվերականգնենք զինված ուժերը, նրանք կլինեն ամենաուժեղը»: Այս մասին հունվարի 20-ի երդմնակալության արարողության ժամանակ հայտարարել է ԱՄՆ 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Մենք մեր հաջողությունը կչափենք ոչ միայն այն ճակատամարտերով, որոնցում հաղթել ենք, այլ նաև այն պատերազմներով, որոնց վերջ ենք դրել: Եվ ամենակարևորը՝ այն պատերազմներով, որոնցում մենք երբեք չենք մասնակցի»,- նշել է նա:
Թրամփը հավաստիացրել է, որ կձգտի լինել խաղաղարար և միավորող:
«Հաճույքով հայտնում եմ, որ նախագահ դառնալուցս մեկ օր առաջ Մերձավոր Արևելքում սկսեցին ազատ արձակել պատանդներին, նրանք վերադառնում են իրենց ընտանիքներ»,- նշել է նա:
Նրա գնահատմամբ՝ ԱՄՆ-ը ունեցել է կառավարություն, որը հսկայական միջոցներ էր տրամադրում օտար սահմանների պահպանմանը, բայց հրաժարվում էր պաշտպանել իր սեփական սահմանները, իր սեփական ժողովրդին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել