ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում բացատրել է Եվրամիության հետ հարաբերությունների համատեքստում Երևանի վերջին քայլերի հետ կապված իրավիճակը, և ՌԴ ղեկավարը տվել է իր գնահատականը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ զրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։ «Նիկոլ Փաշինյանը բացատրել է Երևանի վերջին քայլերի հետ կապված իրավիճակը Եվրամիության հետ հարաբերությունների համատեքստում, ՌԴ ղեկավարը տվել է համապատասխան մեկնաբանություններ և գնահատականներ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, 2024 թվականի դեկտեմբերին կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից հետո քաղաքական գործիչները քննարկել են ինտեգրացիոն համագործակցության խորացման ընթացիկ հարցեր, առաջին հերթին՝ էներգետիկ ոլորտում։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի զրույցից հետո Կրեմլը նշել է ԵԱՏՄ շրջանակներում համատեղ աշխատանքի գործնական օգուտները, այդ թվում՝ Հայաստանի համար։«Նշվել են Եվրասիական տնտեսական համայնքի շրջանակներում համատեղ աշխատանքի արդյունքում զգալի գործնական օգուտներ, այդ թվում՝ Հայաստանի տնտեսության համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել