Նկարագրելով իր շուրջ ստեղծված իրավիճակը՝ Աղազարյան Հովիկը հայտարարել է, թե իրեն կարող են ֆիզիկապես ոչնչացնել. դա կարող է անել և՛ Դաշնակցությունը՝ մեղքը հետո բարդելով ՔՊ-ի վրա, և՛ ՔՊ-ն՝ մեղքը բարդելով ՀՅԴ-ի վրա:
Իսկապես աննախանձելի է Հովիկի վիճակը, քանի որ 65 տարեկան հասակում նա հայտնվել է կյանքի մի շրջափուլում, երբ կա՛մ պետք է սրբագրի իր ամբողջ ապրածը, կա՛մ կրի ապրածի պատասխանատվությունը՝ դրանից բխող ճակատագրական հետևանքներով:
Իհարկե, ՀՅԴ-ն Աղազարյանին լիկվիդացնելու պատճառ կամ ցանկություն դժվար թե ունենա, բայց ա՛յ ՔՊ-ում դեմ չեն լինի Հովիկի «քարը գցելուն». Հովիկը ՔՊ-ին վարկաբեկում է շատ ավելի արդյունավետորեն, քան որևէ մեկն այն էլ մի փուլում, երբ սեղանին է դրված Հակոբյան Աննայի քաղաքական ապագայի հարցը: Հովիկի այդ մտավախությունը նաև պայմանավորված է Նիկոլին ճանաչելով. ավելի քինախնդիր մարդ քաղաքական դաշտում դժվար է գտնել:
Բայց այստեղ հարց է ծագում՝ Հովիկը չէ՞ր կարող այս տհաճ իրավիճակից, խուսափել: Իհարկե, կարող էր. նա ընդամենը պետք է խուսափեր «դավանափոխ» լինելուց տարիներ առաջ ու չմտներ ՔՊ կոչված մի թիմ, որտեղ բոլորը պատրաստ են դիմացինի «մաման լացացնել»՝ սեփական կաշին փրկելու:
Իհարկե, Հովիկը ծայրահեղացրել է իրավիճակը՝ ինքն իրեն թերևս քաղաքական կշիռ տալու, բայց նրա ներկայիս վիճակի հետ համեմատած մահն ավելի գերադասելի է թվում:

Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3484
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել