Արդարացնելով երկիրը փաստացի պարտքով պահելուն միտված ՔՊ-ական քաղաքակնությունը՝ այդ ուժի կանանց ու աղջիկների քիմքը չուպաչուպսով քաղցրացրած Արշակյան Հակոբը զուգահեռներ է անցկացրել սեփական ընտանիքի ու ՀՀ –ի միջև՝ հայտարարելով, թե իրենք «լիքը» պարտքեր ունեն, բայց պարտքի տակ են ընկել հանուն լավ ապագայի, իսկ Հայաստանն էլ պարքեր է վերցնում, որ խաղաղության խաչմերուկ դառնա. ուզում են հյուսիս-հարավը կառուցել, ճանապարհները բացել, ապրանք շրջանառել, կողքի պետություններին էլ դրանից օգուտ բերել, օգուտ քաղել, աշխարհում փակ տեղ չլինել:

Նախ՝ միանգամից ասենք, որ Սիմոնյան Ալենի տեղակալ «Չուպա Հակոբը» համեստություն է արել. եթե վարկեր էլ ունի, ապա դրանք Հակոբին ընդհնարապես չեն խանգարևում, ինչպես և մյուս բոլոր իշխանավորներին, որոնք վաղուց են սերտել բարեկեցության բարձրագույն մակարդակի հասնելու ճանապահը ժողովրդի հարկերի հաշվին, ապա՝ ակնհայտ է նաև, որ նրա բերած հիմավորումը, մեղմ ասած, ծիծաղելի է, քանի որ Նիկոլն այս տարիներին ՀՀ պետական պարտքի ծավալը հասցրել է ավելի քան կրկնապատկել, բայց դրանից կյանքը չի լավացել, երկիրը չի հզորացել,ընդհակառակը՝ կործանվել է: Ինչ վերաբերում է «Խաղաղութան խաչմերուկ» պրոյեկտին, ապա դա միայն չուպաների ուղեղներում է, անիրական մի բան, որը փորձում են ուղղակի ծախել հանրության վրա՝ արդարացնելու այն վայ քաղաքականությունը, որ վարվում է Նիկոլի ձեռամբ:

Իրենք էլ, իհարկե, գիտեն, ուղղակի «բլթցնում են» ու ժամանակ ձգում մինչև որ տեսնեն՝ երբ է Իլհամը Երևան մտնում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել