Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ է արել Վրաստանի իշխանություններին «հարգել խաղաղ ցույցերի իրավունքը»:

«Մենք անհանգստացած ենք ցուցարարների և լրագրողների նկատմամբ հաշվեհարդարի մասին հաղորդումներով և կոչ ենք անում հարգել խաղաղ ցույցերի իրավունքը։ Ֆրանսիան իր եվրոպացի գործընկերների հետ կշարունակի սերտ կապեր պահպանել վրաց ժողովրդի հետ և աջակցել նրա եվրոպական նկրտումներին, որոնց չպետք է դավաճանել», – ասվում է Ֆրանսիայի դիվանագիտական գերատեսչության հայտարարության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել