Tert.am-ը գրում է․

Նոյեմբերի 29-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Զելենսկին շնորհակալություն է հայտնել Շոլցին Ուկրաինային աջակցելու հարցում Գերմանիայի առաջնորդության համար, հատկապես՝ Patriot և IRIS-T ՀՕՊ համակարգերի միջոցով երկրի հակաօդային պաշտպանությունն ամրապնդելու համար, գրում է pravda.com.ua-ն։

Նշվում է, որ կողմերը քննարկել են նաև համատեղ վճռական քայլեր, որոնք կարող են է՛լ ավելի ամրապնդել Ուկրաինայի՝ իրեն պաշտպանելու կարողությունը։

«Ռուսաստանի վրա ճնշումների ավելացումը և Ուկրաինայի դիրքերի ամրապնդումը բոլոր ճակատներում չափազանց կարևոր են ագրեսորին իրական խաղաղության ստիպելու համար», - ասել է Զելենսկին:

Ամբողջական հոդվածը՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել