Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի հետ պայմանավորվածությունների ամբողջ շրջանակին և չի հրաժարվում ռազմաքաղաքական ոլորտում իր պարտավորություններից, ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Մոսկվան հավատարիմ է եղել և շարունակում է հավատարիմ մնալ ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ եվրասիական տարածքում միավորման շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների ամբողջ շրջանակին։ Մենք չենք հրաժարվում մեր դաշնակիցների հանդեպ պարտավորություններից, այդ թվում՝ ռազմաքաղաքական ոլորտում»,- ասել է Գալուզինը «Ռուսաստան-Հայաստան» երկրորդ հասարակական համաժողովում։

Նա հավելել է, որ Ռուսաստանը տարիներ շարունակ ձևավորում է անվտանգության ճարտարապետությունը Հարավային Կովկասում։ Գալուզինը նշել է, որ Ռուսաստանի դերն այս հարցում միշտ պահանջված կլինի՝ հաշվի առնելով տարածաշրջանում և ամբողջ աշխարհում դինամիկ իրավիճակը։

«Մենք պատրաստ ենք այս հրատապ թեմայի շուրջ Երևանի հետ անկեղծ և առարկայական զրույցի»,- ընդգծել է փոխնախարարը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել