Tert.am-ը գրում է․
Թվերը փաստում են, որ բռնի տեղահանված արցախիցները չեն շտապում դիմել Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար։ Պատճառները տարբեր են՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ: ԱԺ-ում «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիության ձեռքբերման» հարցերի շուրջ քննարկմանն ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Նրա խոսքով, մինչև 2023 թվականն արցախցիներին տրված 070 կոդով անձնագիրն անձին տալիս էր բոլոր այն իրավունքները, որոնք ուներ ՀՀ քաղաքացին, բացառություն էր կազմում միայն ընտրական իրավունքը. այն էլ Հայաստանում հաշվառվելուց և ընտրական ցուցակներում ներառվելուց հետո անձը նաև կարողանում էր իրացնել իր ընտրական իրավունքները Հայաստանում։
«070 կոդով անձնագրերով արցախիցները հանգիստ աշխատանքի էին անցնում Հայաստանի պետական, հանրային ծառայության ոլորտում, մի բան, որ օրենքով հասանելի էր բացառապես Հայաստանի քաղաքացիներին։
Ամբողջական հոդվածը՝ այստեղ։