Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերաբերյալ պետք է կայացվի կոլեկտիվ որոշում: Այդ մասին Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելն ասել է իտալական Corriere della Sera թերթին տված հարցազրույցում։

«Բանակցություններն, իհարկե, չպետք է ընթանան առանց Ուկրաինայի մասնակցության: Միաժամանակ, կարծում եմ, որ Ուկրաինային աջակցող շատ երկրներ պետք է միասին որոշեն, թե երբ է կարելի խնդրի դիվանագիտական լուծումը քննարկել Ռուսաստանի հետ: Կիևը միայնակ չի կարող որոշել դա»,- ասել է Մերկելը՝ հավելելով, որ տեղյակ չէ, թե երբ դա տեղի կունենա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել