«Բնականաբար, դա արժանացել է քաղխորհրդի միասնական աջակցությանը»,- ասել է Մդինարաձեն:
Վերջինս հավելել է, որ խորհրդարանի խոսնակի թեկնածուն կլինի օրենսդիր մարմնի ներկայիս ղեկավար Շալվա Պապուաշվիլին:
Նոր գումարման խորհրդարանի առաջին նիստը տեղի կունենա նոյեմբերի 25-ին։ Այն բանից հետո, երբ խորհրդարանը ստանձնի իր իրավունքներն ու լիազորությունները, ներկայիս կառավարությունը վարչապետի գլխավորությամբ ինքնաբերաբար հրաժարական կտա։ Նախարարներն ու վարչապետը կդառնան ժամանակավոր պաշտոնակատարներ մինչև նոր կաբինետի նշանակումը:
Վրաստանում խորհրդարանի ընտրությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 26-ին։ Պաշտոնապես հաղթել է իշխող «Վրացական երազանքը»՝ ստանալով ձայների գրեթե 54 տոկոսը։ Եվս չորս ընդդիմադիր կուսակցություններ հաղթահարել են 5 տոկոսի շեմը։ Սակայն նրանք բոլորը հրաժարվել են ճանաչել ընտրությունների արդյունքներն ու մտնել խորհրդարան։ Նախագահը ևս հայտարարել է, որ ընտրությունների արդյունքները կեղծված են: Ընդդիմությունը բողոքի ցույցեր է անցկացնում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել