ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպում է ունեցել Հնդկաստանի խորհրդարանի Լոք Սաբհայի խոսնակ Օմ Բիրլայի հետ:

Քննարկելով երկկողմ հետաքրքրության հարցերի լայն շրջանակ` կողմերն ընդգծել են հայ-հնդկական հարաբերությունների խորացող բնույթն ու դրա կարեւորությունը երկու երկրների համար:

Քննարկումների առանցքում են եղել երկու երկրների խորհրդարանական համագործակցությանը եւ գոյություն ունեցող բարեկամական կապերի խորացմանն ու զարգացմանը միտված քայլերի ձեռնարկման հարցերը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանում ստեղծված իրավիճակին եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրմանը վերաբերող հարցերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել