168.am-ը գրում է․

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը դեռևս չեն նախատեսում եռակողմ հանդիպում անցկացնել Բաքվի և Երևանի միջև հակամարտության կարգավորման համար: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Ո՛չ, եռակողմ հանդիպման մասին չեն պայմանավորվել։ Նման գաղափար կար, բայց այն կողմերց մեկի աջակցությունը չի ստացել», – ասել է Ուշակովը՝ պատասխանելով համապատասխան հարցին։

ՌԴ նախագահի օգնականի խոսքով՝ Ռուսաստանը դեմ չի եղել նման ձևաչափին:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում է, որտեղ մասնակցելու է ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Այսօր տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի երկկողմ հանդիպումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել