Թուրքիան կարող է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական խաղաղության հաստատմանը, ասվում է X-ում Գերմանիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

«Թուրքիան խաղաղության կարևոր միջնորդ է մեր հարևան տարածքում: Թուրքիան կարող է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական խաղաղության հաստատմանը: Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում քննարկել են այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր», -ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել